News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրք ֆաշիստների «Թուրք վրիժառուների բրիգադ» (TIT) կոչվող խմբավորումը սպառնալից նամակ է ուղարկել թուրքական Evrensel պարբերականի խմբագրություն` կոչ անելով հայերին, քրդերին եւ մի շարք այլախոհ թուրք գործիչների մինչեւ օգոստոսի 15-ը լքել Թուրքիան, այլապես` խոստանում է անցնել արյունոտ գործողությունների:

Թուրք ֆաշիստների տարածած բաց նամակի մեջ պահանջագիր է ներկայացվել Evrensel  եւ «Ակոս» պարբերականների աշխատակիցներին,  «Ներեցեք մեզ, հայեր» ակցիայի կազմակերպիչ Բասքըն Օրանին,  քուրդ կին պատգամավոր Սեբահաթ Թունջելին, Ահմեդ Թուրքին, Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրին:

Նամակի մեջ նշվել է, թե Հայկական Սփյուռքն ու նրա կողմնակիցները առանց որեւէ պահանջի եւ անվերադարձ պետք է լքեն Թուրքիան: TIT-ը սպառնացել է, որ եթե իր պահանջները չիրականացվեն մինչեւ օգոստոսի 15-ը, իրենք կանցնեն արյունոտ գործողությունների:

Նամակի հետ կապված հայտարարություն է տարածել Evrensel պարբերականի խմբագիր Ֆաթիհ Փոլաթը` շեշտելով, որ Էրդողանի կուսակցությունը պատասխանատու է լինելու այս ամենի հետեւանքների համար:

Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Բսքըն Օրանին TIT-ից Էլ-փոստով սպառնալից նամակ էր եկել, որի ուղարկողն, ինչպես պարզվել էր, ոստիկանության աշխատակից է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ