News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպումը ցույց տվեց, որ Մոսկվան սահմանափակ ազդեցություն ունի ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով, կազանյան հանդիպումը ցույց տվեց, որ Մոսկվան կարող է պնդելն միայն  խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու, գերիների փոխանակման,  բայց ոչ մի դեպքում՝ նրանց համար անընդունելի փոխզիջումների վրա։ Գրիգորյանը նաեւ հայտարարեց, որ երեք երկրների նախագահների կազանյան հանդիպումով վերջ դրվեց ղարաբաղյան հակամրտության շուրջ «արհեստական լավատեսության» փուլին։

Խոսելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան ելույթի մասին՝ փորձագետն ընդգծեց, որ նա ԵԽԽ բարձր ամբիոնից ընդգծեց՝ Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է, եւ Եվրոպան Ստեփանակերտի հետ պետք է հաղորդակցվի անմիջականորեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ