News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին Մարտակերտ շրջկենտրոնում մասնակցել է քաղաքի ազատագրման 18-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը Մարտակերտի ազատագրումը դասել է Արցախյան ազատամարտի կարեւորագույն հաղթանակների շարքին՝ հավելելով, որ այսօր էլ պաշտպանության բանակն ի վիճակի է կործանիչ հակահարված տալ հանրապետության ազատությանն ու անկախությանը սպառնացող ցանկացած ոտնձգության:

Նա նշել է, որ Մարտակերտի շրջանի զարգացումը հանդիսանում է երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի կարեւոր ուղղություններից մեկը, եւ արվում է հնարավորը այն շենացնելու համար:

Նախագահը նաեւ պետական պարգեւներ է հանձնել Արցախյան ազատամարտի մի խումբ վետերանների:

Տոնական միջոցառումներին մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ եւ կառավարության անդամներ, հյուրեր Հայաստանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ