News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը այսօր` հունիսի 28-ին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Ի պատիվ բարձրաստիճան հյուրի` Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում կանգնեցվել է պատվո պահակախումբ: Աբասին ողջունել է Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը եւ այլ պաշտոնատար անձինք:  Այնուհետ տեղի է ունեցել արարողակարգային զրույց, հայտնում է  ANSpress-ը:

Նշենք, որ հունիսի 21-ին Երեւանում պաղեստինյան ՖԱԹՀ կուսակցության անդամներին ՀՅԴ անդամ Լեւոն Մկրտչյանը հայտարարել էր, որ ՀՅԴ-ն պատրաստ է աջակցել միջազգային կառույցներում Պաղեստինի ժողովրդի արդար պայքարին: 

Հանդիպման ընթացքում Նաբիլ Շաասը նկատել էր, որ իրենց ցանությունն է երկու բարեկամ երկրներում փոխադարձաբար բացել դեսպանատներ: Նա նաեւ ՀՅԴ ներկայացուցիչներին ներկայացրել է պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս փուլը եւ նշել, որ սեպտեմբերին Պաղեստինը դիմելու է ՄԱԿ-ին` իր անկախությունը ճանաչելու խնդրանքով:

Անդրադարձ էր եղել նաեւ Արցախի հարցի բանակցային ներկա հանգրվանին, Պաղեստինում եւ Երուսաղեմում հայության իրավունքներին առնչվող հարցերին, ինչպես նաեւ երկու կուսակցությունների համագործակցությունը սերտացնելու հնարավորություններին:

Նաբիլ Շաասը ՀՅԴ-ի ներկայացուցիչներին պաշտոնապես հրավիրել էր Պաղեստին:

Մինչ հանդիպումը «Ֆաթհ» կուսակցության պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ ու հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաեւ եղել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Հիշեցնենք, որ 2011թ. ապրիլ ամսին, Ռամալահում Նաբիլ Շաասի հետ հանդիպել էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր Խաչատուրյանը, ով Թել Ավիվում հանդիպումներ էր ունեցել նաեւ Սոցինտեռնի անդամ իսրայելյան Լեյբորիստական եւ Մերեց կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ