News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումների առիթով Սանկտ-Պետերբուրգ ժամանած Գարեգին Բ-ն հունիսի 28-ին հանդիպում է ունեցել  նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում խոսվել է Հայ առաքելական եւ Ռուս ուղղափառ եկեղեցիների եղբայրական փոխհարաբերությունների եւ գործակցության, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի արդյունավետ գործընկերության մասին:

Նույն օրը Գարեգին Բ-ն հանդիպել է Ռուսաստանի հայոց թեմի հոգեւորականների հետ եւ քննարկել համայնքի կյանքում եկեղեցուն առնչվող հարցեր:

Կեսօրին Գարեգին Բ-ն մասնակցել է Սանկտ-Պետերբուրգի Հայ-ռուսական բարեկամության մշակութային կենտրոնի բացման արարողությանը:

Նորաբաց կենտրոնում կազմակերպված առաջին միջոցառումը Սանկտ-Պետերբուրգի հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսն էր:

Ի նշան գնահատության կատարված ազգանվեր գործի` հայոց կաթողիկոսը հայրապետական օրհնության գրեր է շնորհել Հայ-ռուսական բարեկամության մշակութային կենտրոնի բարերարներ Կարեն Մկրտչյանին, Յուրի Սարգսյանին, Արմեն Մկրտչյանին, Իգոր Ջանադովին, Էդուարդ Գասպարյանին, Հովհաննես Գադյանին, Ալբերտ Տապալցյանին, Գագիկ Զաքարյանին, Միքայել Ֆիլիկյանին, Յուրա Իսայելյանին եւ Ռուդիկ Ալթունյանին: Հայրապետական օրհնության գրի արժանացան նաեւ համայնքային կյանքին ակտիվ մասնակցություն բերող հայորդիներ` Խաչատուր Բդոյանը, Աստղիկ Քոչարյանը, Վլադիմիր Թաթոսովը, Ռուբինա Քալանթարյանը, Կարեն Ակոպովը, Սամվել Մովսիսյանը, Խաչատուր Հարությունյանը, Աշոտ  Ներսիսյանը, Վահան Բաբախանյանը, Յուրի Բաբայանը, Նորիկ Պողոսյանը եւ Սերգեյ Տեր-Գաբրիելյանցը:

Երեկոյան Գարեգին Բ-ն ներկա է գտնվել Մոսկվայի եւ Սանկտ-Պետերբուրգի հայորդաց տների սաների համերգին, որով ավարտվել են հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ