News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանի կարծիքով, հայաստանյան գույքի շուկան վատ վիճակում է:

Երբ NEWS.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի անշարժ գույքի շուկան ներկայումս, գործարարը նախ հիշեց ամերիկյան բիզնեսմեններից մեկի ասացվածքը` «Եթե լավ է, ապա շատ լավ է, իսկ եթե վատ է` վնաս չունի», ապա ասաց, որ հայաստանյան գույքի շուկան «վնաս չունի» վիճակում է:

Նշենք, որ «Վահագնի թաղամասում» ճգնաժամի ընթացքում առանձնատների գների փոփոխություն տեղի չի ունեցել` դրանք կայուն գնահատվում են 82.5 մլն դրամ (մոտ 220 հազ. դոլար): Առանձնատները կառուցվում են բացառապես պատվերի առկայության պարագայում:

Ներկայում արդեն բնակեցված են 200 առանձնատներ, եւս 500-ը կկառուցվեն առաջիկայում;

Վ. Հովնանյանը նշեց, որ թաղամասի համար հողը պետությունից ձեռք է բերում կադաստրային արժեքով, սակայն ստիպված է զգալի ներդրում անել, քանի որ նախկինում այդ վայրերում աղբավայր է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ