News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանի՝ կազանյան հանդիպմանը մոտ կանգնած աղբյուրները հավաստիացնում են, որ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանը զիջումների գնալու որոշ նշաններ է ցույց տվել, սակայն զիիջումների գնալու մտադրությունից այդ երկրին հետ է պահել միայն ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի հարցը։ Հունիսի 30-ին տեղի ունեցած քննարկմա ժամանակ այս մասին  հայտարարեց փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը։

Նրա խոսքով, սակայն, Կազանից առաջ Ադրբեջանը փոխել է իր դիրքորոշումը եւ փորձել քննարկել հարցեր, որոնք նախկինում քննարկվել էին, եւ որոնց շուրջ որոշակի համաձայնություն էր ձեռք բերվել։ «Ավելին, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կազանյան հանդիպման ժամանակ Ադրբեջանի ոեւշադրությունը կենտրոնացած էր ոչ թե Ղարաբաղի խնդրի, այլ հունիսի 26-ին այդ երկրի զինուժի օրվան նվիրված զորահանդեսի վրա։ Հանդիպումից ընդամենը երկու օր անց տեղի ունեցած զորահանդեսն ավելի պարզ ի ցույց դրեց Ադրբեջանի ռազմավարությունը, քան բանակցությունները։ Զորահանդեսը նաեւ մեսիջ էր Ռուսաստանի նախագահին՝ ի նշան առաջընթացի պակասի»,- տեսակետ հայտնեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Փորձագետը նաեւ նկատեց, որ Կազանում կայացած բանակցությունների նպատակը ոչ թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումն է եղել, այլ երեք կարեւոր հարցեր, այն է, հայկական զորքերի հետքաշումն ազատագրված տարածքներից, անվտանգության ապահովման պահանջը եւ կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն։

Նշենք, որ կազանյան եռակողմ հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 24-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ