News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը խոստացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին առավելագույն աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության փուլում: Այդ մասին Յանուկովիչն ասել է հուլիսի 1-ին Հայաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Յանուկովիչը նկատել է, որ Ուկրաինան լավ հարաբերություններ ունի թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ. «Մեր շահերից է բխում, որ այդ հակամարտությունը կարգավորվի խաղաղ եղանակով: Մենք մաղթում ենք մեր բարեկամներին, որ նրանք ընդհանուր որոշում գտնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ