News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին վստահ է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին պետք է միանան տարածաշրջանի երկրները, այդ թվում` Իրանը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր փորձերը` կարգավորել հակամարտությունը, ոչնչի չեն հանգեցրել:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը Ալի Լարիջանին հայտարարել է, թե մեծ պետությունները օգնություն չեն ցուցաբերում հակամարտությունների կարգավորման գործընթացին:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար ժամանակ զբաղվել է ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ, սակայն դա որեւէ արդյունք չի տվել»,- ընդգծել է նա եւ հավելել. «Իրանը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ղարաբաղյան հակամարտությունը, որը Ադրբեջանի խնդիրն է, պետք է լուծբի տարածաշրջանային ձեւաչափի շրջանակներում»:

Իր հերթին Ադրբեջանի խորհրդարանի նախագահը համոզմունք է հայտնել, որ Իրանը հակամարտության կարգավորման հարցում աջակցում է Ադրբեջանին Բաքվի պաշտոնական դիրքորոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ