News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվել է Ուկրաինայի ներկայացուցիչ Կիրիլ Տրետյակը։

Առաջարկվել է երկու թեկնածություն՝ Ուկրաինայից Գերագույն Ռադայի ներկայացուցիչ Կիրիլ Տրետյակը եւ Մոլդովայից՝ Իգոր Բոլբոչանուն, հայտնում է «Ուկրինֆորմը»։

Մոլդովայի ներկայացուցչին բաց քվերակության ժամանակ սատարել են 4 ազգային պատվիրակություններ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան եւ Ռումինիան:

46 ձայնով, այնուամենայնիվ, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական ասամբլեայի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում երեք տարով ընտրվել է Ուկրաինայի ներկայացուցիչ Կիրիլ Տրետյակը։

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը ստեղծվել է 1993 թվականի փետրվարի 26-ին։ Դրա կազմի մեջ են մտնում 12 երկրների խորհրդարաններ՝ Հայաստանի, Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Հունաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ