News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Այն փաստը, որ Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ է կատարել քաղաքացիական օրենսգրքում, եւ հինգ կրոնական միավորումների, այդ թվում` Հայ առաքելական եկեղեցուն իրավաբանակա անձի կարգավիճակ է տրվում, կօգնի պահպանել այդ երկրի տարածքում հայկական կրոնական հուշարձանների պահպանմանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

Նա ընդգծել է, թե այդ որոշումը թույլ կտա ավելի հեշտ ընդգրկել է Վրաստանի կողմից վիճարկվող հայկական եկեղեցիները ՀԱԵ ժառանգության ցանկում: Պատգամավորը նշել է միաժամանակ, որ շատ հարցեր դեռ չլուծված են մնում, մասնավորապես Ջավախքի եկեղեցիներին թեմի կարգավիճակ տալու հարցը: «Աշխարհում չկա այդպիսի վայր, որտեղ ապրեն 150 հազար հայեր, եւ չլինի ՀԱԵ թեմ»,- նշել է Թորոսյանը:

Ողջունելով վրացական խորհրդարանի որոշումը` նա, այդուհանդերձ, նկատել է, թե այդ երկրի իշխանությունները պետք է անմիջապես լուծեն ազգային փոքրամասնությունների խնդիրները, այլ ոչ թե բազմամյա պայքարի ճնշման արդյունքում:

Նշենք, որ վրացական խորհրդարանի որոշմամբ իրավաբանական անձի կարգավիճակ է տրվել Հայ առաքելական եկեղեցուն, Կաթոլիկ եկեղեցուն, Մահմեդական համայնքին, Հրեական համայնքին եւ Բապտիստական եկեղեցուն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ