News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մայիսի 21-26-ը Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կգտնվի Իրանում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՆ մամուլի ծառայությունից, այցի ընթացքում կկայանան հանդիպումներ Իրանի Գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների, Կրթության եւ դաստիարակչության նախարարների հետ: Նախարարը կայցելի Թեհրանի պետական համալսարան եւ այլ բուհեր, ինչպես նաեւ Իրանի մայրաքաղաքի հայկական դպրոցներից մեկը:

Նախատեսված են նաեւ այցեր տեղի հայկական հաստատություններ, հանդիպումներ թեհրանահայ համայնքի եւ Իրանում Հայաստանի դեսպանության անձնակազմի հետ:

Պատվիրակության կազմում ընդգրկված են Կրթության եւ գիտության, Սփյուռքի նախարարությունների, Գիտությունների ազգային ակադեմիայի եւ հայաստանյան բուհերի ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ