News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մեկնաբանել է բարդ քաղաքական իրավիճակը, որը ստեղծվել է Բուրսայում տեղի ունեցած ֆուտբոլային խաղից հետո:

«Ես քաղաքական գործիչ չեմ: Ֆուտբոլն ինձ համար միայն խաղ է: Ես ֆրանսիացի եմ եւ գաղափար չունեմ Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած խնդիրների մասին, ուստի ինձ ավելի շատ հետաքրքրում է ֆուտբոլը, ոչ թե այդ խնդիրները: Ներկա սերունդը նախընտրում է զբաղվել անցյալով, իսկ ես կարծում եմ, որ մենք պետք է ազատվենք անցյալի խնդիրներից եւ մտածենք համատեղ ապագա ստեղծելու մասին: Հենց այդ պատճառով էլ ես այցելել էի Թուրքիա, որպեսզի համատեղ ապագա կերտելու վերաբերյալ „մեսիջ“ ուղարկեմ բոլոր մարդկանց»,- ասել է Պլատինին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ