News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ուկրաինայի արդյունաբերողների եւ գործարարների միությունները պայմանագիր են ստորագրել հայ-ուկրաինական բիզնես-համաժողովի շրջանակներում գործընկերության վերաբերյալ` երկարաժամկետ առեւտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու, ներդրումային համագործակցության համար փոխշահավետ պայմաններ ստեղծելու համար:

Փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Անատոլի Կինախն ու նրա հայ գործընկեր Արսեն Ղազարյանը:

«Հայաստանի, ինչպես եւ Ուկրաինայի առջեւ տնտեսության արդիականացման, մրցունակության բարձրացման, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, նորարարական քաղաքականության ուժեղացման խնդիր է դրված: Ուկրաինան պատրաստ է մասնակցել Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների վերակառուցմանը, համագործակցել ագրարային հատվածում, քիմիական եւ մետալուրգիական արդյունաբերության, էներգետիկ մեքենաշինության, դեղագործության ոլորտներում համագործակցությանը»,- ասել է Անատոլի Կինախը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ