News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Այն, որ Հայաստանը կատաստրոֆիկ արագությամբ դատարկվում է, տեսնում ենք բոլորս: Եթե Հայաստանի ժամանակակից խորհրդանիշի մրցույթ հայտարարվեր, ծիրանն ու Արարատը հաստատ երկրորդ պլան կմղվեին, ու կհաղթեր «վաճառվում է» ցուցանակը: Բայց չգիտես ինչու` հարցն այնպես է ներկայացվում, կարծես արտագաղթը տարերային աղետի կամ թռչնագրիպի վիրուսի պես մի բան է, որի տարածման համար որեւէ մեկը մեղավոր չէ:

Իրականությունն այն է, որ արտագաղթը կոնկրետ չարիք է, եւ կոնկրետ մարդիկ պատասխանատու են այդ չարիքի համար:

Օրինակ` Երեւանում բացված յուրաքանչյուր սուպերմարկետ ուղղակիորեն նպաստում է 10-15 ընտանիքների արտագաղթին, որովհետեւ շրջակայքի բոլոր խանութները «տակ են տալիս», ու դրանց տերերը հասկանում են, որ այլեւս այս երկրում անելիք չունեն, միակ ելքն արտագաղթն է: Կամ, օրինակ, պետությունը «գյուղատնտեսության զարգացման համար» ինչ-որ մեկին մի հարյուր հազար դոլար վարկ է տալիս, ու արդյունքում առնվազն հարյուր հոգի արտագաղթում է, որովհետեւ այդ վարկով այդ գործարարը «էժանով» առնում է գյուղացիների հողերը, նրանք էլ արտագաթում են` քանի դեռ ինքնաթիռի տոմս ունեն»,-գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ