News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Սոչիում տեղի կունենա ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հոբելյանական` 60-րդ նիստը, որը կնախագահի ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:

Նիստի մասնակիցները մտադիր են սահմանել մինչեւ 2015 թվականը ԱՊՀ անդամ-երկրների ռազմական համագործակցության հայեցակարգի իրականացման ուղիները:

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն ԱՊՀ երկրների ԶՈՒ ռազմաօդային ուժերի զորքերի մարտական կրակահերթերով համատեղ վարժանքներ անցկացնելու հնարավորությունը («Մարտական համագործակցություն-2011»), որոնք նախատեսված են այս տարվա օգոստոս-սեկտեմբեր ամիսներին:

Բացի այդ, Ռուսաստանի ՊՆ-ի տեղեկատվությամբ, ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը կքննարկի նաեւ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական իրավիճակի համատեղ վերահսկողության եւ գնահատականին, ԱՊՀ երկրների ինժեներային զորքերի փոխգործակցության կապի եւ ավտոմատացման միասնական համակարգեր ստեղծելու ոլորտում ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:
ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի օրակարգում, նախնական տվյալներով, կներառվի նաեւ «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» միջազգային նախագծի հարցը, որը նվիրված կլինի Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 70-ամյակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ