News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում հուլիսի 5-ին կործանված ադրբեջանական օդանավի անձնակազմի բոլոր անդամները մահացել են:

Ինչպես Trend գործակալությանը հայտնել է Աֆղանստանի Սիյահ Հերդ նահանգի Փարվան գավառի ղեկավար Աբդուլհալիմ Մուջադադին, օդանավը բախվել է լեռանը Աքսան գյուղի շրջակայքում, ինչից հետո հրդեհ է բռնկվել:

Դեպքի հանգամանքները ուսումնասիրելու համար քննչական խումբ է ստեղծվել:

Ըստ Մուջադադիի, օդանավում ութ մարդ է եղել: Նա հերքել է Թալիբանի պնդումը, թե օդանավը խփվել է:

«Ադրբեջանական ավիաուղիների» ուղեւրատար օդանավը կործանվել էր Փարվանում հուլիսի 5-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ