News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այդ մասին հուլիսի 6-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համակարգող խորհրդի 10-րդ նիստից հետո կայացած ճեպազրույցում:

Մեկնաբանելով ՀԱՊԿ-ի հնարավոր արձագանքն` Ադրբեջանի կողմից իր ռազմատենչ սպառնալիքներն իրականացնելու դեպքում, Բորդյուժան պատասխանել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի խոսքերով, թե Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է` դրանից բխող բոլոր հետեւանքներով: «Դրանով ամեն ինչ ասված է»,- նկատել է Բորդյուժան` հավելելով, որ հաշվի առնելով հարցի նրբությունը, լրացուցիչ մեկնաբանությունները հակաարդյունավետ է համարում:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ շարունակվում են լուրջ, բարդ, միեւնույն ժամանակ դրականին միտված բանակցությունները, ուստի սխալ է այժմ բարձրագոչ հայտարարություններ անելը:

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահն ասել էր. «Բնականաբար, մենք ունենք մեր դաշնակցային պարտավորությունները: ՀԱՊԿ անդամներից մեկը Հայաստանն է, իսկ Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում իր դաշնակցային պարտավորություններին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ