News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լոնդոնում նախօրեին կայացել է «Հարրի Փոթերը եւ մահվան պարգեւները. Մաս 2-րդ» եզրափակիչ ֆիլմի պրեմիերան:

Լեսթեր հրապարակի «Օդեոն» կինոթատրոնում կարմիր ուղեգորգ է գցվել, որով անցել են դերասաններն ու ֆիլմի ստեղծողները:

Ջոան Ռոուլինգը, ում գրքերի մոտիվներով ստեղծվել են Հարրի Փոթերի մասին բոլոր ութ ֆիլմերը, չի կարողացել զսպել արցունքները:

Փոթերի երկրպագուները դեռ շաբաթվա սկզբից էին սկսել հավաքվել Թրաֆալգարի հրապարակում: Այնտեղ իսկական վրանային ավան էր հավաքվել, որտեղ ամենախիզախներն էին, ում կյանքի միակն նպատակն էր ամեն կերպ հայտնվել ֆիլմի պրեմիերային:

Փոթերի մասին ֆիլմերի գլոբալ վարձույթը կազմել է ավելի քան 6 միլիարդ դոլար: Նրա մասին գրքերը հրապարակվել են 400 մլն օրինակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ