News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Հունիսին Երեւանում 72 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, որի արդյունքում զոհվել է 2, մարմնական վնասվածքներ ստացել 102 մարդ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար ոստիկանության մայոր Արսեն Մարդոյանը։

Նրա խոսքով, ՃՏՊ-ների մեկ երրորդը բաժին է ընկնում  վրաերթերին։ Մնացած դեպքերը արագության գերազանցման, կարգուկանոնը չպահպանելու, երթեւեկության կանոները խախտելու, ինչպես նաեւ վարորդների անսթափ վիճակի հետեւանք են։ Նախորդ ամիս վրաերթի պատճառով մի 23-ամյա աղջիկ է մահացել։

Ամեն դեպքում, նկատեց Մարդոյանը, վիճակագրությունը վկայում է, որ վրաերթերի քանակը նվազել է։

Տվյալների համաձայն՝ 2010 թվականի 5 ամիսների ընթացքում ամբողջ հանրապետությունում գրանցվել է վրաերթերի 255 դեպք։ 44 մադ մահացել է, 232-ը՝ վիրավորվել։ Ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 253 վրաերթի դեպք, 32 մարդ զոհվել է, 253-ը՝ վիրավորվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ