News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սանկտ-Պետերբուրգում Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հուլիսի 7-ին կայացած պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվել են երկու քաղաքների միջեւ համագործակցության զարգացման հնարավոր ուղղություններին վերաբերող հարցեր:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վալենտինա Մատվիենկոն վստահեցրել է, որ Երեւանի հետ հարաբերությունները Պետերբուրգի համար միշտ հեռանկարային են եղել, եւ երկու կողմերի հարաբերությունների ներուժն ակնհայտ է:

Հանդիպման ավարտին Սանկտ Պետերբուրգի կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ ստորագրվել է առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում 2011-2014թթ. համագործակցության ծրագիր:

Քառամյա ծրագիրը, որն ուղենշում է կոնկրետ ուղղություններ, նախատեսում է Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ իրականացնել փորձի փոխանակման եւ ներդրումային ծրագրեր` մշակույթի, կրթության, աղբահանության, բնապահպանության, սպորտի եւ մի շարք այլ բնագավառներում: 

Ստորագրված ծրագրի համաձայն, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաեւ աշխատանքներ իրականացնել Սանկտ Պետերբուրգում   «Երեւան» առեւտրի տան հիմնման, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգում «Երեւան» եւ Երեւանում «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցների կառուցման մասով:

Երկուստեք կարեւորվել է նաեւ զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնումը:

Սանկտ Պետերբուրգում Երեւանի քաղաքապետին է վերապահվել նաեւ Պետրոպավլովյան ամրոցից կեսօրն ազդարարող թնդանոթային համազարկի իրականացումը: Սա մի ավանդույթ է, որը սկիզբ է առել դեռեւս Պետրոս առաջինի ժամանակաշրջանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ