News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Վատիկանի արխիվների պատասխանատու Մոնսենյոր Սերժիո Պագանիի արած հայտարարությունից հետո, թե հաջորդ տարի Հռոմում կազմակերպվելիք Lux in Arcana ցուցահանդեսում Հայոց ցեղասպանության հետ կապված գաղտնի փաստաթղթեր են հրապարակվելու, թուրքական Vatan-ը հարցազրույց է արել նրա հետ։

Պագանին նշել է, թե 1896-ին այն ժամանակվա Հռոմի Պապ Լեո 13-րդը սուլթանին կոչ է արել կարեկցանք ցուցաբերել եւ դադարեցնել իրականացվող ցեղասպանությունը։ Պագանին շեշտել է, թե Վատիկանի գաղտնի արխիվներում գտնվող Հայոց ցեղասպանության հետ կապված փաստաթղթերը կհրապարակվեն մեկ հատորանոց առանձին գրքով եւ այդ գրքից օրինակներ բերել։

Էրզրումցի մի ականատեսի վկայություն. Տեսա, թե ինչպես են բազմաթիվ երեխաների կոտորում։ Իմ զարմիկը 2 տարեկան երեխան ուսին պահած փախչում էր տնից, սակայն նրա վրա կրակեցին՝ տապալելով գետնին։ 2 զինվոր մոտեցան նրան եւ երեխայի աչքի առաջ սպանեցին...։  Տեսա, թե ինչպես են սպանում մեր քաղաքի հոգեւոր առաջնորդին։ Աչքերը հանել էին, մորուքը՝ պոկել։ Մինչ նրան սպանելը, զինվորները ստիպել էին նրան պարել։

Մուսթաֆա Սուլեյման անունով թուրք զինվորի վկայությունը. Մտանք հայկական գյուղեր եւ առանց տարիք եւ սեռ հաշվի առնելու բոլորին սպանեցինք։ Մեր հետ գյուղ եկած քրդերը թալանում էին հայերի տները։ Բազմաթիվ տարեց եւ հաշմանադամ հայեր թաքնվել էին քաղաքի կենտրոնում գտնվող դպրոցում, սակայն հրաման կար եւ նրանց էլ սպանեցինք։ Գելիգուզան գյուղում 800 հայ սպանվեց կամ այրվեց։ Հայր Հովհաննեսի աչքերը հանել էին, մորուքը, քիթը եւ ականջները կտրել։ Ես ոչ մի երեխա չեմ սպանել, նույնիսկ 2 երեխա եմ փրկել։ Նրանց 3 օր թաքցրել եմ իմ վրանում, սակայն մի օր մտա վրան եւ նրանց մարմինները մասնատված գտա։

Նշենք, որ արյունոտ սուլթան Աբդուլ Համիդի հրամանով 1894-1896 թվականներին կոտորվել է ավելի քան 300 հազար հայ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ