News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Երկօրյա պաշտոնական այցով հուլիսի 11-12-ին Հայաստան է ժամանելու Ուկրաինայի Գերագույն ռադայի ղեկավար Վլադիմիր Լիտվինը: Նա հանդիպումներ կունենա Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Վլադիմիր Լիտվինին կընդունի նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այցի ընթացքում բանակցություններ տեղի կունենան Ուկրաինայի եւ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունների միջեւ: Նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում  երկու կողմերի միջեւ:

Ուկրաինական պատվիրակությունը կայցելի Հայոց Ցեղասպանության ինտիտուտ-թանգարան, Մատենադարան եւ Երեւանի գինու-կոնյակի «Արարատ» գործարան:

Վ. Լիտվինը ելույթ կունենա նաեւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում եւ կպատասխանի լրագրողների հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ