News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատարներից մեկը, իր ներկայացուցչությունն է բացել Լեռնային Ղարաբաղում։ Կենտրոնը համապատասխան ծառայություններ է մատուցում ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը եւ Արցախի ներդրումային հիմադրամին։ Ներկայացուցչության բացումը գործունեությունն ավելի արդյունավետ եւ հրատապ կդարձնի։

Ներկայացուցչության բացման արարողությանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասցատրյանը, Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արմեն Ասցատրյանը եւ այլ պաշտոնատար անձիք։

Նարինե Ասցատրյանի խոսքով, այսօր ԼՂՀ սոցիալական ոլորտում գործում են 7 տեղեկատվական-էլեկտրոնային ծրագրեր, որոնք ապահովում են կառավարման ժամանակակից միջոցները։ ԼՂՀ սոցիալական ապահովությանն ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների փոխգործակցության շրջանակներում, «Նորք» կենտրոնը Ստեփանակերտում տարբեր մասնագետների ուսուցման ու վերապատրաստման կուրսեր է անցկացնում։ Կենտրոնը մտադրված է ընդլայնել իր գործունեությունը ԼՂՀ-ում, մշակում է համակարգերի մի շարք, որ նախատեսված է նախարարությունների եւ կազմակերպությունների համար։

Բացվել է նաեւ ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կայքէջը, որը, նախարարի խոսքով, հասարակությանը լայնորեն կտեղեկացնի իրականացվող գործողությունների եւ արդեն կատարած գործերի մասին, թույլ կտա ծանոթանալ սոցիալական ոլորտի օրենսդրությանը, ինչպես նաեւ ակտիվորեն մասնակցել քաղաքականության մշակմանը եւ տեղի ունեցող իրադարձություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ