News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահ. Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը հուլիսի 12-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի եւ Իգոր Պոպովի, նաեւ իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Աժուբալիսը աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` բանակցություններում ճեղքում գրանցելու ուղղությամբ եւ կոչ է արել քաղաքացիական հանրությանը ներգրավել կողմերի միջեւ վստահության ստեղծման հարցում: «Դա իր ներդրումը կբերի հակամարտության կարգավորման գործում եւ կնպաստի հասարակությունների միջեւ վստահության ամրանդմանը»,- ասել է նա:

Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպումը կայացել է հունիսի 24-ին Կազանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ