News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ստուգումների արդյունքում հայտնի է դարձել, որ Geopromining Gold ընկերությունն իր գործունեության ընթացքում՝ լիցենզիա ստանալու գործընթացը ներառյալ, չի խախտել երկրի օրենքները։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

Նա նաեւ ընդգծեց, որ ընկերությունում ստուգումներ իրականացնող աշխատանքային խմբի եւ ընկերության սեփականատերերի համատեղ աշխատանքի արդյունքում որոշում է ընդունվել Արարատում ոսկի արտադրող ուլտրա ժամանակակից, նոր գործարան կառուցելու մասին։ «Այդ գործարանն իր տեխնիկական ցուցանիշով երրորդն է աշխարհում, դրա շահագործման դեպքում շրջակա միջավայրին վնաս գրեթե չի հասցվում»,- բացատրեց նախարարը։ Նա հայտնեց, որ գործարանը կառուցելու համար 100 մլն դոլար է ներդրվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ