News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի առաջին դեմքերի հայտարարություննները կտրուկ տարբերվում են միմյանցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, ըստ որի պետք է անհապաղ սկսել աշխատանքը ԼՂ խնդրի կարգավորման խաղաղ համաձայնագրի շուրջ:

«Ցերեկը Իլհամ Ալիեւը խոսում է այն մասին, որ Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալը Ադրբեջանի զիջումն է Հայաստանին, իսկ երեկոյան Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծոսնակ Էլհան Փոլուխովը ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակ տալը համարում է անհեթեթություն: Հիմա էլ Մամեդյարովը, ով Ադրբեջանի համար նման մեղմ դիրքորոշում է արտահայտում, խոսելով խաղաղության հասնելու համար կամք եւ ձգտում ցուցաբերելու մասին»,- նշել է Զոհրաբյանն, ընդգծելով, որ ԱԳՆ ղեկավարը եւս հակասում է իր նախագահին:

«Երեկ Ադրբեջանի կառավարության նիստի ժամանակ Ալիեւը ուղիղ տեքստով ասաց, որ դժգոհ է Կազանի հանդիպումից եւ փորձեց անհաջողության պատճառները մեկնաբանել իր ուզած ձեւով, հավելելով, որ Ադրբեջանը պատրաստ է եւս 10-15 տարի սպասել: Եվ այդտեղ Մամեդյարովը գալիս ու ասում է, որ Ադրբեջանը գոհ է Կազանի հանդիպումից»,- հիշեցրել է պատգամավորը ու հավելել, որ իր մոտ տպավարություն է, որ Մամեդյարովի հայտարարությունը Մամեդյարովը չի արել:

Նաիրա Զոհրաբյանի ներկայացմամբ, Մամեդյարովի հայտարարությունը էժանագին հնարք է: «Այն, ինչ այսօր դրված է բանակցային սեղանին, ակնհայտորեն դուր չի գալիս Ադրբեջանին եւ նման մանեւրներով նա ցանկանում է խուսափել հարցից»,- նշել է ԲՀԿ-ական պատգամավորը:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը` Ադրբեջանի այս պահվածքի նկատմամբ, Զոհրաբյանն ասել է. «Հնարավոր է, որ դիվանագիտական առումով համանախագահների մշտապես հնչող` ընդհանուր բնույթի հայտարարությունները որոշակիորեն արդարացված են, սակայն Ադրբեջանի վարքը հասցրել է նրան, որ միջնորդներին այլ բան չիմնում, քան որոշակի խստություն կիրառել»,- ամփոփել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ