News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտում այսօր` հուլիսի 14-ին մեկնարկել է Վոլեյբոլի Արցախի գավաթի խաղարկությունը:

ԼՂՀ նախագահ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը ուղերձ է հղել խաղարկության մասնակիցներին, որում, մասնավորապես, ասվում է.

«Ի սրտե ողջունում եմ ձեզ եւ շնորհավորում վոլեյբոլի Արցախի գավաթի անդրանիկ խաղարկության մեկնարկի կապակցությամբ:

Այս մարզական միջոցառումը կարեւոր նշանակություն ունի մեր ողջ հանրապետության համար, քանի որ սպորտը հանդիսանում է մատաղ սերնդի դաստիարակության եւ ազգի գենաֆոնդի պահպանման լավագույն միջոցներից մեկը: Այդ իսկ պատճառով սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը առանձնակի կարեւորություն է հատկացվում մեր հանրապետությունում, ու այստեղ հատուկ նշանակություն ունի պաշտպանության բանակի հետ սերտ համագործակցությունը: Եվ պատահական չէ, որ վոլեյբոլի ֆեդերացիան մեզ մոտ ղեկավարում է պաշտպանության փոխնախարարը:

Հարգելի մարզիկներ,

Հուսով եմ, որ դուք գեղեցիկ խաղ կպարգեւեք բոլորին: Ուզում եմ ընդգծել, որ նման մրցումները նպաստում են մարդկանց ֆիզիկական եւ մտավոր կարողությունների զարգացմանը, հայ ժողովրդի տարբեր հատվածների միասնականության եւ համախմբվածության ամրապնդմանը: Իսկ նման դեպքում պարտվողներ  չեն լինում:

Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ եւ ամենայն բարիք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ