News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արտո Թունջբոյաջյանը 2011թ փետրվարին արժանացել է «Ոսկե գրամոֆոնի» Գրեմի-2011-ի 53-րդ մրցանակաբաշխությունում: Նման հեղինակավոր մրցանակի նա արժանացել է «Miho: Journey to the Mօuntain» («Միհո. ճանապարհորդություն դեպի լեռը») երաժշտական ալբոմի ձայնագրմանը մասնակցելու համար: Այս մասին այսօր` հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ինքը` Թունջբոյաջյանը եւ նրա թիմը: Այս ալբոմը ստեղծելու նախաձեռնողը ամերիկացի լեգենդար երաժիշտ Փոլ Ուինթերն է, եւ ալբոմն էլ ճանաչվել է որպես «Նյու էյջ» ոճի լավագույն ալբոմ: «Miho: Journey to the Mօuntain» ալբոմի ձայնագրումը իրականացվել է Ճապոնիայի «Միհո» թանգարանում մեծ դժվարությամբ: «Անտառի մեջ մոտ 300 մետրանոց շենք է, որի առանձին սենյակները ձայնագրման համար առանձնահատուկ էֆեկտներ են տալիս. գիշերային լռության մեջ, ցրտին տաք-տաք կհաքնվեինք ու կերթայինք քամին լսելու»,- ասաց երգիչը:

Ձայնագրությունն արվել է` տեխնիկական նվազագույն միջամտությամբ եւ բնական հնչողությամբ, աղմուկի մաքսիմալ օգտագործմամբ:

Նշենք, որ Արտո Թունջբոյաջյանը ծնվել է Թուրքիայում 1957թ: Փորձելով երաժշտության մեջ հայտնի բոլոր ուղղությունները եւ նվագելով գրեթե բոլոր երաժշտական գործիքներով, Արտոն ընտրում է հարվածային գործիքները եւ world music-ը` որպես Մարդու եւ Մայր Բնության հանդեպ սիրո արտահայտման միջոց: Արտոն նախընտրում է իր երաժշտությունն անվանել «ավանգարդ ֆոլկ»: 1987թ մեկնելով ԱՄՆ եւ լավ ընդունելության արժանանալով` որոշում է անցնել անձնական նախագծերին: Նա հայտնի է դարձել այն ժամանակ, երբ սկսել է համագործակցել հանրահռչակ Ջո Ջավինուլիի հետ: System of a down-ի մենակատար Սերժ Թանկյանի հետ 2001թ ձայնագրել է «Serart» համատեղ ալբոմը: Նա համագործակցել է նաեւ աշխարհահռչակ ջազ եւ ռոք այլ աստղերի հետ, ավելի քան 20 մենակատարային ժողովածուների, կինոնկարների եւ բեմադրությունների համար գրված սաունդթրեկերի հեղինակ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ