News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի զինված ուժերում դժբախտ դեպք է գրանցվել:

Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հուլիսի 15-ին, ժամը 20:30-ի սահմաններում Հայաստանի ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 23-ամյա Խաչատուր Հրաչիկի Թադեւոսյանը` զորակոչված Շենգավիթի զինկոմիսարիատից, մարտական հենակետում խախտել է զենքի հետ վարվելու կանոնները` ինքնաձիգով կրակել եւ անզգուշությամբ մահ է պատճառել համածառայող, 19-ամյա Կոլյա Հովհաննեսի Մեսրոպյանին: Վերջինս զորակոչվել էր Կենտրոնի զինկոմիսարիտաից:

Փաստի առթիվ Հայաստանի ՊՆ քննչական ծառայության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 373-րդ հոդ. 3-րդ մասով («Զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը») հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ