News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Կոտայքի  բաժնում հուլիսի 16-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 19։40-ի սահմաններում «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (պատկանելությունը եւ վարորդի տվյալները պարզվում են) Սեւան-Երեւան ճանապարհի 22-րդ կիլոմետրին բախվել է 73-ամյա Ժորժիկ Բադալյանի վարած «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենային:

Պատահարի հետեւանքով Ժ. Բադալյանը եւ ուղեւորներ Լարիսան (մնացած տվյալները ճշտվում են), 11-ամյա Անի Իսպիրյանը եւ Աստղիկ Բադալյանը (մնացած տվյալները ճշտվում են) տեղում մահացել են, իսկ մյուս ուղեւորներ` 43-ամյա Վարդան Կարապետյանը, 7-ամյա Ռազմիկ եւ Արգիշտի Բադալյանները (մնացած տվյալները ճշտվում են) եւ 31-ամյա Աիդա Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վթարից հետո «Ֆոլքսվագեն Տուարեգ»-ի վարորդը ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում` դիմել է փախուստի:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ