News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց տարածաշրջան այցելության ժամանակ, Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հետ հանդիպումների ընթացքում կրկին կարեւորել են ԼՂ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնությա կայացումը, որից հետո հնարավոր կլինի անցում կատարել վերջնական կարգավորման բանակցություններին: Այս մասին ասված է համանախագահների հայտարարության մեջ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) ընդգծել են, որ հիմա ճիշտ ժամանակն է ցուցաբերել քաղաքական կամք` կայուն խաղաղության, անվտանգության եւ տարածաշրջանի ժողովուրդների հաշտության հասնելու, համար»,- ասված է հայտարարությունում:

Նախագահները նշել են, որ հավատարիմ են շրջանակային համաձայնագրի վերջին ձեւակերպումներին անցնելուն եւ խնդրի խաղաղ կարգավորման հասնելու նպատակով համանախագահների ու համանախագահող երկրների կառավարությունների հետ աշխատանքը շարունակելուն:

Փաստաթղթում նշվում է, որ համանախագահները հուլիսի 11-18-ին այցելել են Մոսկվա, Վիլնյուս, Բաքու եւ Երեւան:

«Համանախագահները հուլիսի 18-ին, Մոսկվայում հանդիպել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին` քննարկելու ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հասնելու պատակով Մինսկի խմբի գործընթացը:

Վիլնյուսում հուլիսի 13-ին նրանք բանակցային ներկա փուլի, նաեւ հունիսի 24-ի Կազանի հանդիպումից հետո կատարված քայլերի մասին տեղեկացրել են Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսին:

Բաքվում եւ Երեւանում նրանք հանդիպել են երկու երկրների նախագահների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ