News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի տնտեսական քաղաքականությունների հիմնադրամի (TEPAV) հրավերով Թուրքիա մեկնած հայաստանյան 5 հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։

Թուրքական TRT-ի փոխանցմամբ՝  հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին նախ ընդունել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը, որից հետո տեղի է ունեցել հանդիպումը նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններն ու Կովկասում տեղի ունեցող զարգացումները։

Դեռեւս մանրամասն տեղեկություն չկա հանդիպման մասին, ինչպես նաեւ հայտնի չէ, թե որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն են հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ