News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Համաձայն ռուսական «Ռիա.ռու» լրատվական գործակալության կողմից արված ուսումնասիրությունների, որոնք վերաբերում են եվրոպական երկրների էլեկտրաէներգիայի գներին, Հայաստանը գտնվում է 4-րդ տեղում: Մեր երկրում էլեկտրաէներգիայի մեկ կիլովատ/ժամն արժե 1,9 ռուբլի:

Առաջին տեղում Ուկրաինան է, որտեղ էներգիայի մեկ կիլովատ ժամի համար վճարում են  98 կոպեկ: Էժան էներգիա արտադրող երկրների ցանկում երկրորդ տեղում Բելառուսն է  որտեղ 1 կվտ/ժամ էներգիայի համար վճարում են 1,01 ռուբլի: 2 ռուբլուց քիչ վճարում են Ղազախստանում, իսկ հինգերորդ տեղում է Ռուսաստանը` կվտ/ժամի համար վճարելով 2,17 ռուբլի:

Միջին հաշվարկով Եվրոպայում էներգիայի մեկ կվտ/ժամի համար վճարում են 5.63 ռուբլի, իսկ այն ամենից թանկը Դանիայում է` 10,99 ռուբլի: Ավելի քան 9 ռուբլի կվտ/ժամ էներգիայի համար վճարում են Գերմանիայում, ավելի քան` 8 ռուբլի`Կիպրոսում եւ Բելգիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ