News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Կրեատիվ տեխնոլոգիաների TUMO կենտրոնի բացման արարողությունից հետո Երեւանում օգոստոսի 14-ին կկայանա աշխարհահռչակ System of a Down ռոք-խմբի  մենակատար Սերժ Թանկյանի համերգը։ Սերժ Թանկյանի անվճար համերգը տեղի կունենա բաց երկնքի տակ։ Այս մասին հուլիսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Dreem COMMUNICATIONS ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը:

Սերժ Թանկյանը կկատարի երգեր Elect The Dead Symphony ալբոմից, բեմում նրա հետ կլինեն 40 հայաստանցի երաժիշտներ։ Համերգի նվագավարը կլինի Ավստրալիայից հրավիրված Գամիշ Մակ Կիշը։

Fujifilm Studios ընկերության ներկայացուցիչ Արմեն Կուպելյանի խոսքով, թեեւ ներկայումս Սերժ Թանկյանը շրջագայում է System of a Down-ի հետ, սակայն որոշել է ելույթ ունենալ Հայաստանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ