News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մերմոսկվայում հուլիսի 18-ին օրը ցերեկով գազանաբար սպանվել է մոսկովյան բուհերից մեկի հայ 19-ամյա մի ուսանողուհի: Աղջկա մարմինը հայտնաբերվել է հուլիսի 18-ին, քաղաքի անցումներից մեկում:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վիետնամի 25-ամյա մի քաղաքացի:

Մոսկվայի մարզի հետաքննչական վարչության պաշտոնական կայքի տվյալներով, սպանությունը կատարվել է շահադիտական նպատակներով: Վիետնամցին մեկ ամիս առաջ էր Ռուսաստան եկել` փող վաստակելու նպատակով, սակայն մնացել էր առանց աշխատանքի եւ գոյության միջոցների:

Հուլիսի 18-ին կասկածյալը դարան էր մտել «Մեգա» առեւտրային համալիրի մոտ` համալիրի այցելուներին կողոպտելու նպատակով: Տեղի ժամանակով 14:00-ի սահմաններում, օտարերկրացին նկատել է դեպի անցումը քայլող միայնակ աղջկան: Մարդասպանը հարձակվել է երիտասարդ աղջկա վրա, նրան քարշ տվել թաքուն վայր եւ դանակի 6 հարված հասցրել, գրում է NEWS.ru.com-ը:

Չարագործը իր հետ վերցրել է հայուհու փողով լի պայուսակը եւ թաքնվել դեպքի վայրից: Փողերը նա հասցրել էր ծախսել հենց սպանության օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ