News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես պատասխանել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ուղերձին։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը:

Ավելի վաղ, ՌԴ նախագահի ուղերձին պատասխանել էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրա ուղերձը Մոսկվա էր հասցրել այդ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Հիշեցնենք, որ Մեդվեդեւի ուղերձը Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիեւին էր փոխանցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւան եւ Բաքու այցելությունների ժամանակ: Դրանից հետո, Լավրովն այդ առաջարկությունները ներկայացրել էր նաեւ իր Վաշինգթոն այցելության ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ