News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայում տարեկան կտրվածքով մեր երկրից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը հասնում է 60 հազարի: Այս մասին այսօր` հուլիսի 22-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` Արագածոտնի մարզի Օշականի դպրեվանքում մտավորականների հետ հանդիպման ժամանակ:

Վարչապետի խոսքով` մեկնողների թիվը ոչ թե ավելացել է, այլ պարզապես վերականգնվել է 2008-ի մակարդակը, քանի որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով արտագնա աշխատանքի մեկնողների թիվը 2009 թ. կտրուկ նվազել էր: Ռուսաստանում տնտեսական իրավիճակի բարելավման պատճառով կրկին վերսկսել են նման հոսքերը:

Տ. Սարգսյանն ասել է նաեւ, որ ՀՀ-ում մշտապես բնակվող մարդկանց թիվն այսօր կազմում է 3 մլն, իսկ արտերկրում մեր հայրենակիցների թիվը 2 անգամ ավելի շատ է: «Սա նաեւ մեր ազգի մոբիլության վկայությունն է, այսինքն մեր քաղաքացիները կարողանում են ազատորեն տեղաշարժվել, քանի որ դրա համար առկա են բարենպաստ պայմաններ: Պետք է ընդգծել նաեւ, որ արտագաղթին նպաստող մյուս գործոնն էլ աշխատատեղերի անբավարար թիվն է: Մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թիվ մեկ գործոնը արտագնա աշխատանքի մեկնելու՝ աշխատատեղերի բացակայությունն է: Այսինքն, արտագաղթի երկու հիմնական խնդիրները սրանք են»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Ըստ նրա՝ տարեկան միգրացիոն բացասական հոսքերի ամենամեծ ցուցանիշն արձանագրվել է 1991-1995 թվականների ընթացքում՝ հասնելով տարեկան 200 հազարի, օբյեկտիվորեն պայմանավորված այն ժամանակվա սոցիալ-տնտեսական իրավիճակով: Սակայն 1996-97 թթ.-ից հետո, երբ երկրում ապահովվեց մակրոտնտեսական կայունություն, սկսվեցին գրանցվել տնտեսական աճի ցուցանիշներ՝ երկիրը լքողների բացասական սալդոն հասավ տարեկան 50-60 հազարի: Իսկ 2004-2006 թթ-ին այն հասավ զրոյական մակարդակի, նույնիսկ արձանագրվեց միգրացիոն հոսքերի դրական սալդո: 2007-ից կրկին արձանագրվել է բացասական սալդո՝ տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը տատանվում է 4-5 հազարի շրջանակներում: Տ. Սարգսյանը հիշեցրել է, որ 2010 թ. կառավարությունը հաստատել է միգրացիոն քաղաքականության ռազմավարությունը, ինչը պետք է օգնի վերացնել միգրացիայի բացասական սալդոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ