News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.30-ի սահմաններում 43-ամյա Հրաչ Ս.-ի վարած «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Այգաբաց ճանապարհի 7-րդ կմ-ին շրջվել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորներ` 38-ամյա  Նաիրա Հ.-ն, 26-ամյա Արմինե Ա.-ն, 27-ամյա Գայանե Խ.-ն, 2-ամյա Վերժինե Ս.-ն եւ 1-ամյա Պողոս ու Գոհարիկ Ա.-երը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ