News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրանի զինված ուժերը քրդական PKK-ի իրանական թեւի` PJAK-ի դեմ  հուլիս 16-ից սկսած ռազմական գործողություններին ընթացքում մեծ թվով զոհեր են տվել:

Այս մասին տեղեկացնում է քրդական  Firat գործակալությունը` շեշտելով, որ PJAK-ի խոսնակ Շիրզադ Քեմանգերը նշել է, թե միայն հուլիսի 21-ին սպանվել է 7 իրանցի բարձրաստիճան սպա, որոնցից մեկը գեներալ է եղել:

Նշվում է, որ Հյուսիսային Իրաքի տարածք մտած իրանցի զինվորականների դեմ քուրդ զինյալների կողմից իրականացրած գործողության ընթացքում պայթեցվել է զինվորական մի մեքենա, որի ներսում գտնվող 7 բարձրաստիճան զինվորականները զոհվել են:

Քրդական աղբյուրը պնդում է, թե իրանական զինուժերի կողմից հուլիսի 16-ից սկսած գործողությունների ընթացքում  սպանվել է 7 քուրդ զինյալ, իսկ իրանական զինուժը կորցրել է 150-ից 180 զինվորական:

Իրանի պահապանների բանակի ցամաքային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, թե բազմահազար զինվորականներով սկսված գործողությունը շարունակվելու է այնքան, մինչ տարածքները մաքրվեն քուրդ զինյալներից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ