News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 23-ին  ցավակցական հեռագիր է հղել Նորին մեծություն Նորվեգիայի Թագավոր Հարալդ V-ին Նորվեգիայի Թագավորության վարչապետ Յենս Ստոլտենբերգին` Օսլոյում եւ Ուտոյա կղզում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, որի արդյունքում զոհվել են տասնյակ անմեղ մարդիկ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ այս ծանր պահին, Հայաստանի ժողովուրդը նեցուկ է կանգնած նորվեգացի բարեկամ ժողովրդին եւ կիսում է նրան բաժին ընկած վիշտը:

Նախագահի խոսքով, այդ դատապարտելի ոճրագործությունները եւս մեկ անգամ ընդգծում են միջազգային հանրության կողմից անհանդուրժողականության դեմ վճռական պայքար մղելու անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ