News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գյումրիի որոշ բուհեր կանգնել են լրջագույն խնդրի առաջ. այս տարի դասախոսական կազմի կրճատում, դրույքաչափերի պակասեցում է սպասվում բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում անցած ուսումնական տարում արդեն 10 մասնագետ-կադրեր կրճատվել էին, իսկ այս տարի նոր կրճատումներ են սպասվում: Կադրային կրճատումներ է սպասվում նաեւ Մանկավարժական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում:

Բանն այն է, որ Հայաստանի կառավարության որոշմամբ, կրճատվել է պետական բյուջեից  բուհերին հատկացվող ֆինանսավորումը: Ըստ այդմ, եթե նախորդ տարիներին գումար հատկացվում էր պետպատվերի շրջանակներում սովորող ուսանողների թվի չափով, ապա այս տարի գումարը զգալի նվազել է:

Բուհերն  իրենց  առջեւ ծառացած խնդիրները լուծելու են սեփական ուժերով: Պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու համար Գյումրիի բուհերը պատրաստվում են  կառավարությանը ծրագիր ներկայացնել, որը պարտադիր կերպով պետք է լինի կրթական ուղղվածության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ