News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իրանի տարածքում գտնվող հայկական պատմական հուշարձանները պետական պահպանության ներքո են գտնվում։ Հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց պատմաբան, հայկական ճարտարապետության մասնագետ Սամվել Կարապետյանը՝ ավելացնելով, որ հունիսի 10-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում իրանցի մասնագետների հետ համատեղ նախագծի շրջանակներում իրենք աշխատանքային խմբով եղել են Իրանում։

Կարապետյանի խոսքով, աշխատանքային խումբն այցելել է 4 նախկին հայկական նահանգներ՝ Պարսպատունիք կամ Ղարադաղ, Արտազ (Մակու), Խոյ, Զարեվանդ (այժմ Սալմաստ):

«Մենք եղանք 4 նահանգներում։ Հուշարձանների բազմազանությունն ու քանակը նույնն է, ինչ որ Հայաստանում, Ղարաբաղում կամ Արեւմտյան Հայաստանում։ Սակայն պատմական հայկական նահանգները բնակեցված են ադրբեջանցիներով եւ քրդերով, հայերի հանդիպեցինք միայն Սալմաստ գավառում»,- նշեց Կարապետյանը։

Մասնագետների վրա մեծ տպավորություն է գործել Մաղլամ գյուղի գերեզմանատունը, ուր ամփոփված են գլխատված 9 ֆիդայիներ, ում մարմինները հողին հանձնել է վարդապետ Խաչիկ Դադյանը։

«Պատմական հայկական նահանգներում պահպանվել են ոչ միայն եկեղեցիներ, այլ նաեւ ամրոցներ։ Տարածքները հարուստ են հատկապես Վանի թագավորության դարաշրջանի ամրոցներով»,- նկատեց Կարապետյանը՝ ավելացնելով, որ Իրանի հայկական պատմական նահանգների տարածքում մի քանի հազար հուշարձան է պահպանվել։ Այցի ընթացքում նրանց հաջողվել է լուսանկարել եւ նկարահանել 4000-4500 հուշարձաններ, որոնք հետագայում ալբոմների, գրքերի եւ ֆիլմերի հիմք կհանդիսանան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ