ՉորեքշաբթիՀոկտեմբեր 22
  • USD 409.66
  • EUR 522.77
  • RUB 9.99

Ինչպե՞ս ունենալ աղջիկ կամ տղա երեխա. «Փորձված» ու «անփորձ» մեթոդներ

06:58, 28.07.2011 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Հասարակություն

Գոյություն ունեն տարատեսակ մեթոդներ, որոնց օգնությամբ երեխա ունենալ պատրաստվող  ծնողները պլանավորում են իրենց ապագա երեխայի սեռը:

Ամենատարածված մեթոդը, որի կիրառմանն ամենաշատն են դիմում, արյան երիտասարդության տեսությունն է, որի համաձայն՝ տղամարդկանց արյունը թարմանում է 4, կանանցը՝ 3 տարին մեկ անգամ: Բեղմնավորման ժամանակ կնոջ տարիքը պետք է բաժանել 3-ի, տղամարդունը՝ 4-ի:

Ում տարիքից ավելի քիչ մնացորդ մնա, այդ սեռի երեխա էլ կծնվի:  Այսինքն՝ ծնողներից ում արյունը ավելի «թարմ» է բեղմնավորման պահին, այդ սեռի երեխա էլ ծնվում է: Սակայն այս մեթոդը որոշակի բացառություններ է սահմանում. եթե եղել են արյան լուրջ կորուստներ՝ ծննդաբերություն, վիժում, աբորտ, արյան հանձնում, փոխներարկում, ապա արյան թարմությունը պետք է հաշվել ոչ թե երեխայի հոր կամ մոր ծննդյան օրից, այլ արյան կորստի պահից:

Տարածված է նաեւ այն մեթոդը, ըստ որի, զույգերը պետք է սեռական հարաբերություն ունենան կնոջ ձվազատման որոշակի օրերի: Համարվում է, որ եթե բեղմնավորումը կատարվում է ձվազատումից անմիջապես առաջ, կամ անմիջապես հետո, ապա տղա երեխա ծնվելու հավանականությունը մեծ է:

Այս տեսության հիմքն այն է, որ Y քրոմոսոմները ձվազատման ժամանակ ձվաբջջին հասնելու ավելի մեծ հավանականություն են ստանում: Իսկ եթե սեռական ակտը կատարվում է ձվազատումից մի քանի օր առաջ կամ մի քանի օր հետո, ապա X քրոմոսոմն ավելի մեծ շանսեր ունի հասնելու ձվաբջջին, բեղմնավորելով աղջիկ երեխա:

Գոյություն ունեն նաեւ հատուկ դիետաներ, որոնց հետեւելով՝ զույգերը կարող են իրենց նախընտրած սեռի երեխան ունենալ: Ըստ այդ մեթոդի՝ կնոջ սննդակարգում քաղցր մթերքների գերակշռության դեպքում՝ շաքար, մեղր, հավանականությունը մեծ է, որ բեղմնավորվելիք երեխան կլինի իգական սեռի: 

Իսկ եթե կինն ավելի շատ աղի, թթու, միս ու ընդեղեն օգտագործի, մեծ է արական սեռի երեխա բեղմնավորելու հավանականությունը: Պլանավորման այս եղանակը հիմնված է կնոջ օրգանիզմում սննդարար որոշ նյութերի առկայության ու բացակայության վրա: Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս հետեւել այս սննդակարգին, քանի որ պարզ չէ, թե որոշ օգտակար նյութերի բացակայությունը օրգանիզմում ինչպես կանդրադառնա ապագա երեխայի առողջության վրա:

Նշված մեթոդներից բացի կան նաեւ չինական եւ ճապոնական աղյուսակներ, որոնց հաշվարկների հիմքում կնոջ տարիքն է եւ ամիսը, որի ժամանակ պետք է տեղի ունենա բեղմնավորումը:  Օրինակ, եթե կինը 24 տարեկան է, ծննդյան ամիսը հուլիսն  է, իսկ բեղմնավորման նախատեսված ամիսը սեպտեմբերը, այս բոլոր թվերը անհրաժեշտ է գումարել՝ (24+7+9): Զույգ թիվ ստանալու դեպքում, այս մեթոդի համաձայն, աղջիկ կծնվի, կենտ թիվ ստանալու դեպքում՝ տղա:

Երեխայի սեռը պարզելու առումով կան նաեւ մի շարք տարօրինակ  մեթոդներ, որոնցից մեկն էլ կոյուղու խողովակները խցանումներից մաքրելու համար նախատեսված նյութն է՝  Drano Crystals-ը: 16 շաբաթականից սկսած, երեխայի սեռը կարելի է պարզել այդ նյութի օգնությամբ: Ըստ այդմ՝ նշված նյութը հավասար չափաբաժնով պետք է խառնել կնոջ առավոտյան մեզի հետ:  Եթե հեղուկը ռեակցիայից հետո ստանա թափանցիկ, բաց կապույտ կամ բաց կանաչ երանգ, նշանակում է՝ աղջիկ է ծնվելու: Եթե հեղուկը սեւ, շագանակագույն կամ էլ մուգ կապույտ դառնա, ուրեմն տղա է ծնվելու: 

Նշենք, որ հայաստանյան շատ մասնագետներ եւս կիրառում են պտղի պլանավորման  տարատեսակ մեթոդներ եւ վճարովի հիմունքներով (3000-5000 դրամ) հաշվարկում են իրենց այցելուների ապագա երեխայի սեռը: 

Նման հաշվարկներ կատարող գինեկոլոգներից մեկը, ով աշխատում է Մարգարյան հիվանդանոցում (խնդրեց իր անունը չհրապարակել)  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ ոչ մի հաշվարկ չի կարող 100 տոկոսանոց հուսալիություն երաշխավորել: «Մենք՝ մասնագետներս, ընդամենը կանխատեսում ենք սեռի հավանականությունը, այն էլ 50-60 տոկոսով: Ամենահուսալի պլանավորիչը բնությունն է, որի հաշվարկներին ոչ մի այլ հաշվարկ  չի դիմանում»,-նշեց նա: Ի դեպ, վերջինս ունի երկու  դուստր եւ մեկ որդի: Որդին, բժշկի հավաստմամբ, ծնվել է  ըստ  հաշվարկի:

Զանազան հաշվարկների միջոցով երեխայի սեռի պլանավորման հուսալիության մասին NEWS.am-ը զրուցել է նաեւ  հանրապետության գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի հետ:  Նա նշեց, որ իրեն հարգող ոչ մի մասնագետ չպետք է նմանատիպ  հաշվարկներով զբաղվի:

«Արդիական գինեկոլոգիական-մանկաբարձական ծառայությունում, գրականությունում եւ պրակտիկայում հաշվարկներ գոյություն չունեն: Դրանցով գուցե զբաղվում են իրենց մասնագետ համարող  անհատները, սակայն դրանց լուրջ վերաբերել  պետք չի: Ես շուրջ 40 տարի է՝ գինեկոլոգիայի ոլորտում եմ աշխատում, սակայն երբեւէ չեմ զբաղվել նման բաներով եւ չեմ էլ ընդունում»,-ասաց Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ բոլոր այն մայրերը, որոնք պտղաբեր են, պետք է անպայման ծննդաբերեն, անկախ այն բանից, թե ինչ սեռի է լինելու ծնվող երեխան: «Ամեն մի երեխա մեր հանրապետության հարստությունն է: Երեխայի սեռը չպետք  է պատճառ դառնա հղիության ընդհատման համար»,-նշեց հանրապետության գլխավոր գինեկոլոգը՝ հավելելով, որ դատապարտում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումը:  «Դա չարիք է, հակամարդկային ու մերժելի երեւույթ»,-նկատեց նա: 

Պատրաստեց Հեղինե Մանուկյանը

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Լույս չի լինելու Երեւանի եւ մարզերի որոշ բնակավայրերում

Պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար...

Ջուր չի լինելու Շենգավիթի որոշ հատվածներում

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար...

159 մանկապարտեզի համար ծախսել ենք 6 մլրդ դրամ. Տարոն Մարգարյան

Մանկապարտեզների գույքի թարմացումը եւս առանձնակի կարեւորված է մեր կողմից, ընդ որում, մենք կարեւորել ենք ոչ միայն սեղան-աթոռների եւ մահճակալների թարմացումը, այլ նաեւ ծրագրում ներառել ենք խոհանոցային պարագաները...

Չիվնինգի կրթաթոշակների 2015-2016 ուստարվա դիմումներն ընդունվում են օգոստոսի 1-ից...

Կրթաթոշակի նպատակն է ներգրավել արհեստավարժ մասնագետների, ապագա առաջնորդների, որոշում կայացնողների ու կարծիք ձեւավորողների...

«Ժամանակ». Երեւանցի մարմնավաճառների «գործն» սկսվում է տաքսու մեջ

Որոշ վարորդներ նկատեցին, որ երբ իրենց մեքենան հաճախորդ է նստում, չեն կարող հետաքրքրվել, թե ով է ինչու է հյուրանոց, ռեստորան կամ կարաոկե գնում...

Ամրապնդեք կապը հայրենիքի հետ. վարչապետը՝ «Սփյուռք» ամառային դպրոցի երեխաներին

Ամենակարեւորը Հայաստան-Սփյուռք-Արցախ համատեղ ծրագրերի միջոցով մայր հայրենիքի հետ կապերի պահպանումն ու ամրապնդումն է...

Partner news