News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանը եւ Հայաստանը չգնան գոնե նվազագույն փոխզիջման, ապա պատերազմի վերսկսման վտանգը իրական է: Այս մասին վրացական  «Պիրվելի» գործակալության հետ հարցազրույցի ժամանակ իր կարծիքն է հայտնել Եվրոպական ինտեգրման հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վասիլ Ճղոիձեն:

Փորձագետի կարծիքով, Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման դեպքում, կվտանգվեն Վրաստանի ազգային շահերը, ինչպես նաեւ Կովկասի կայունությունը:

«Ստեղծված իրավիճակից կօգտվի Ռուսաստանը եւ որպես Հայաստանի ամենամոտ դաշնակից, Հայաստանի պաշտպանության պատրվակով սեփական զինված ուժերն ու ռազմական զինամթերքներն անցկացնելու համար կօգտագործի Վրաստանի տարածքը»,-նշել է նա, ընդգծելով, որ դա Վրաստանում կհանգեցնի ոչ կայունության եւ զինված բախման:

«Լեռնային Ղարաբաղում հակամարտության առաջացումը Հարավային Կովկասի ոչ մի երկրի շահերից չի բխում, ինչը շատ լավ հասկանում են  Սարգսյանը եւ  Ալիեւը»,-վերջում հայտարարել  է Եվրոպական ինտեգրման հետազոտությունների կենտրոնի ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ