News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի մանիֆեստում, որը վերնագրված է «2083. Եվրոպական անկախությանց հռչակագիր», 52 անգամ հիշատակվում է Armenia բառը, 31 անգամ Armenian Genocide եւ 200 անգամ Armenian(s) արտահայտությունները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բրեյվիկի մանիֆեստում նշվել է, որ իր «Ասպետ-Տամպլիերներ» կազմակերպության հիմնադիր անդամների կազմում են երկու անգլիացի, մեկը ֆրանսիացի, մեկը հոլանդացի, մեկ ռուս, մեկ նորվեգացի, մեկ սերբ եւ մեկ հույն: Նրանք երկու հանդիպում են ունեցել Լենդոնում 2002-ի ապրիլին: Բրեյվիկի խոսքով, իրենց կազմակերպության անդամների մեջ կան Եվրոպայի տարբեր երկրների քաղաքացիներ:

Նշենք, որ «2083. Եվրոպական անկախության հռչակագիր» անունը կրող մանիֆեստում Բրեյվիկը քննադատում է բազմամշակույթ հասարակությունը եւ ներկայացնում մի ծրագիր, ըստ որի ոչ եվրոպացիները պետք է վտարվեն Եվրոպայի տարածքից եւ պետք է ճնշել մահմեդականության զարգացումը Եվրոպայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ