News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ցանկության դեպքում Հայաստանը կարող է լիարժեք կերպով ապահովել թռչնի մսի ներքին պահանջարկը եւ անգամ արտահանել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Մաքս-կոնցերնի» սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը։

Սակայն այժմ, նրա խոսքով, Հայաստանը մոտ 40 հազար տոննա թռչնի միս է ներկրում, որից ստացվող միլիոնավոր դոլլարների եկամուտներն ստանում են ոչ թե Հայաստանի քաղաքացիները, այլ բրազիլացիները, ամերիկացիները, գերմանացիները։ «Այդ դեպքում նաեւ 3-4 հազար նոր աշխատատեղեր կբացվեին, ինչն իր հերթին լրացուցիչ հարկեր կապահովեր բյուջե, կենսաթոշակային ֆոնդ եւ կաշխուժացներ տնտեսությունը»։

Պատգամավորի խոսքով, կառավարությունը, ամենայն հավանականությամբ, գիտակցում է այս ամենը։ «Սակայն  մի բան է գիտակցելը, մեկ այլ բան՝ գործելը»ա,- ամփոփեց ձեռնարկատերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ