News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ղեկավարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի` Լեռնային Ղարաբաղի  վերաբերյալ գնահատականներն ընդհանուր առմամբ արտացոլում են օբյեկտիվ իրականությունը եւ արձանագրում են այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպումից հետո  ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում ոչ միայն տեղաշարժ չարձանագրվեց, այլեւ հետընթաց գրանցվեց:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Ազգային ժողովի եվրաինտգրման հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Միաժամանակ, նա տարօրինակ համարեց նման ամորֆ, ձեւավորված իրողությունները պոստ ֆակտում արձանագրող հայտարարությունն արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, քանի որ այդ հայտարարությունները դե ֆակտո ոչ մի օգուտ չեն բերի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

«Հենց նման անհասցե հայտարարություններն են Բաքվին հրահրում անպատկառության»,-հայտարարեց պատգամավորը` հիշեցնելով, որ Կազանում հաջողություն չարձանագրվեց հենց Բաքվի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ  ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության  նման ամորֆ հայտարարությունը լավատեսություն չի ներշնչում հակամարտության առաջիկա կարգավորման առումով:

Նշենք, որ հուլիսի 28-ին Պենտագոնի ղեկավարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել էր, որ  ԵԱՀԿ խաղաղարար ջանքերի տեսանկյունից` Ղարաբաղի շուրջ բանակացություններում արձանագրվել է «մեկ քայլ հետընթաց»:

Նրա խոսքով` հունիսի 24-ին Կազանում կայացած հանդիպման ժամանակ Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններում հնարավոր չեղավ ապահովել «առաջընթաց», իսկ «լարվածությունը երկու կողմերի շփման գծում աճում է»:

Ըստ նրա`  Հայաստանն ու Ադրբեջանը «նախկինի պես ի վիճակի չեն ավարտին հասցնել ղարաբաղյան հարցի հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, եւ մենք մնում ենք ապակառուցողական եւ վտանգավոր անելանալի իրավիճակում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ