News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Երեւանի կենդանաբանական այգու կենդանիներին հնարավոր է համացանցով օն-լայն դիտել: Այսօր` հուլիսի 29-ին տեղի ունեցավ այգու տարածքում անվճար WiFi կապի գործարկման մեկնարկի արարողությունը: «Համացանցի առկայությունը այգին զարգացնելու նոր հնարավորություններ է տալիս: Մենք կկարողանականք այցելուներին ավելի պատշաճ ձեւով ներկայացնելու կենդանիներին, բնաշխարհը, որով իրավամբ հպարտանալու իրավունք ունենք»,- նշեց Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: WiFi-ի գործարկման մեկնարկն ապահովում է «Կենդանիների խնամակալություն» ծրագրի լիարժեք իրականացումը: Խնամակալության պլատինե մակարդակը (նվիրատվությունը` 100 հազ. դրամ) խնամակալներին հնարավորություն է տալիս իրենց կենդանուն հետեւել համացանցով` ազատավանդակում տեղադրված տեսախցիկի միջոցով:

Այսօրվա գործարկվեց առաջին տեսախցիկը, որը տեղադրված է Սովորական սպիտակ սիրամագի նորաստեղծ ազատավանդակում: Այգու կենդանիների առօրյային այսուհետ կկարողանան հետեւել նաեւ կայքէջի այցելուները: www.yerevanzoo.am-ի գլխավոր էջում գործող պատուհանը նախատեսված է ոչ միայն խնամակալների, այլեւ` բոլոր այցելուների համար: Տեսախցիկների ավելանալուն զուգընթաց` օրվա տարբեր ժամերին կայքեջում երեւացող ազատավանդակները կավելանան: Կապը հնարավորություն կտա առաջիկայում գործարկել նաեւ Երեւանի կենդանաբանական այգու ինտերակտիվ քարտեզը, որի միջոցով այցելուն կկարողանաոչ միայն կողմնորոշվել այգու տարածքում, այլեւ ստանալ հետաքրքրաշարժ եւ օգտակար լրացուցիչ տեղեկություններ այգու եւ կենդանիների մասին: Նշենք, որ հանրային WiFi կապը, որը վերբեռնման եւ ներբեռնման 10 Մբիթ/վրկ արագություն ունի, տրամադրում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ