News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնակիչներին խորհուրդ է տրվում առաջիկա օրերին ձեռնպահ մնալ  գազով  գործող ջրատաքացուցիչ սարքերի օգտագործումից: Պատճառն անսովոր  շոգն է եւ դրա հետեւանքով ծխնելույզներում ձգողության բացակայությունը:

«Հայպետհիդրոմետը խորհուրդ է տալիս գազսպառող բաժանորդներին այս շոգ օրերին, հատկապես ցերակային ժամերին, ձեռնպահ մնալ ջրատաքացուցիչ սարքերի օգտագործումից, իսկ օգտագործման դեպքում` անպայման պահպանել անվտանգության կանոնները»- NEWS.am-ին հայտնեցին Հայպետհիդրոմետի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ օդերեւութաբանների տվյալներով` Հայաստանում հուլիսի 30-ին, 31-ին եւ օգոստոսի 1-ին օդի ջերմաստիճանը կհասնի  +40 աստիճանի:  Մասնագետների կարծիքով` այս ջերմաստիճանն արդեն վտանգավոր է համարվում, այն կարող է կառավարության համար  հանգստյան օրեր հայտարարելու ազդանշան լինել:

Օդերեւութաբանները խորհուրդ են տալիս կրել բաց գույնի հագուստ,  շատ հեղուկ օգտագործել եւ խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ